24news.am-ը գրում է.
Երևանը կարծում է, որ ժամանակն է Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և համատեղ սահման բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Այս մասին Տալլինում հայտարարել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը Էստոնիայի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում։
«Հայաստանը պատրաստ է լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները, մենք ունենք պայմանագրեր՝ աստիճանական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման վերաբերյալ, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների, և նրանց համար, ովքեր ունեն դիվանագիտական անձնագրեր, եկել է ժամանակը, որ դրանք իրականացվեն տեղում»,- ասաց Միրզոյանը։
Նյութի աղբյուր՝ https://www.24news.am/index.php/news/350410
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել