ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի Ադրբեջան կատարելիք այցը:

Հիշեցնենք, որ Օ՛Բրայենը 2 շաբաթ առաջ այցելել էր Երևան, իսկ անցյալ ամիս՝ Վրաստան։

«Մենք շարունակում ենք մեր դիվանագիտական աշխատանքը տարածաշրջանում մի շարք չլուծված խնդիրների լուծման ուղղությամբ: Մենք արդեն որոշ ժամանակ է, ինչ աշխատում ենք սրա վրա: Պետքարտուղարի օգնականը կանոնավոր ուղևորություններ է կատարում այնտեղ», - ասել է Միլլերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել