Հինգ կանոն ինձ համար՝ ինչպես գեղեցիկ ու հետաքրքիր հագնվել.
1. Եթե չգիտես որ գունային համադրությունն է սազում՝ մինիմալիստական գույներ ընտրիր, օրինակ Սևն ու սպիտակը գեղեցիկ են դիտվում բոլոր դեպքերում:
2. Կոշիկն ընտրելիս անպայման քայլվածքը հաշվի առեք, այսինքն՝ հարմարությունը, որևէ տեղ գնալիս ամենաշատը կոշիկների «մեջ եք» լինելու:
3. Բացվածքով զգեստը չպետք է լինի այնպիսին, որ դուք րոպեն մեկ ուղղեք, այն պետք է մնա էլեգանտ ու ԻՐ ՏԵՂՈՒՄ, նույնիսկ, երբ դուք թռթվռում ու պարում եք:
4. Կարճը լավ բան է), եթե ունես գեղեցիկ ու քեզ պինդ պահող ամուր ոտքեր)...., եթե ոչ)......առհասարակ լուծումներ կարելի գտնել միշտ!
5. Փորը բաց կամ կարճ տոպերով հագուստն իստ իս ավելի #teenage - երիտասարդ տարիքին է բնորոշ, իսկ էլեգանտ հագուստը տարիք չի ճանաչում. միշտ ներկայանալի է ( անգամ ջինսերով կարելի է լինել ու մնալ էլեգանտ)
.... Իրականում կետերը շատ են, ու չափազանց անհատական. մարդու տրամադրությունն է ի վերջո նրա լավագույն հագուստը:
ԱՎԵԼԱՑՐԵՔ ՁԵ՜Ր ԿԵՏԸ կամ գրեք՝ ի՞նչն է նյարդայնացնում ուրիշների հագուկապի մեջ))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NazeniHovhannisyanOfficial/posts/pfbid03jr2zUa2FaErzTwCWMPfnhuFSsjw7KzU9ZaZmQ7f1MRzm1dYVXHRLWnXxEQRxYDEl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել