Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, նույն պատմությունն է, ինչ Ուկրաինայում, պարզապես գործող անձինք են մի փոքր ուրիշ. այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինայի հետ հանդիպումից հետո:

«Մեզ աջակցություն է պետք երկարաժամկետ խաղաղության համար։ Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարևանների նկատմամբ: Մեզ միայն պետք է Ադրբեջանի կառավարության խաղաղություն հաստատելու ցանկությունը։ Եվ այս հարցում մեզ անհրաժեշտ է Լատվիայի և եվրոպական այլ գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ անդամների արժեքները, ուստի մեզ աջակցություն է պետք ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,- Rus.LSM-ին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Այն հարցին, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի արձագանքը, եթե Հայաստանն անդամակցի ԵՄ-ին։

«Ռուսաստանի կողմից ինչ-որ խանդի մասին. պետք էր լավ գործընկեր լինել, պաշտպանել դաշնակիցներին և ազնիվ լինել գործընկերոջ հետ, նույնիսկ եթե այդ գործընկերը փոքր է: Մեր հասարակությունը որոշում ունի՝ լինել Եվրամիության մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հանրաքվե անցկացնելու թեման։ Կարծում եմ, որ մոտ ապագայում կլինի այս հանրաքվեն և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո՛»,- նշել է Ալեն Սիմոնյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել