Հարավային Կովկասի անվտանգությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների հետագա զարգացումն այն հիմնական թեմաներն են, որոնք այսօր Ռիգայում քննարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիայի իր գործընկեր Դաիգա Միերինայի հետ։ Այս մասին գրում է rus.lsm.lv-ն:

«Մենք խոսեցինք այն մասին, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն։ Եվ դրա համար նա ցանկանում է լքել Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ը։ Հայաստանը նաև մեզ տեղեկացրել է, որ ռուս զինվորականներն աստիճանաբար հեռանում են երկրից»,- պատմել է Դաիգա Միերիան։

Նա հավելել է, որ Լատվիան աջակցում է Հայաստանի ուղուն դեպի Եվրոպա. Սեյմի խոսնակը նշել է, որ Հայաստանը տեսնում է ժողովրդավարական երկրների միասնական ընտանիքում։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել