Tert.am-ը գրում է.

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին «փոխանցելու» մասին հայտարարությունները «բացահայտ սուտ են». այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Պարոն Գրիգորյանը նույնիսկ ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատուն՝ Նիկոլ Փաշինյանը, և մի շարք դեպքերում կանխատեսում կամ ինքն է ասում այն, ինչն իր ղեկավարի մտքին է։ Այս դեպքում մենք խոսում ենք բացահայտ ստի մասին»,- ասել է Զատուլինը։

Պատգամավորը նշել է, որ «Ղարաբաղը ոչ միայն պետք չէր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև վնասակար էր ներքին քաղաքականության առումով», ուստի «նա նախընտրել է հետևել իր արևմտյան ընկերների կամքին»։

«Նա դժվար դրության մեջ դրեց Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։ Սա, ըստ երևույթին, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր: Արևմուտքին Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պետք չէին, ինչպես որ պետք չէ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ռուսական բազայի առկայությունը Գյումրիում։ Սրանք, ըստ երևույթին, հաջորդ հարցերն են, և դա ոչ մի կերպ չեն թաքցնում պարոն Փաշինյանի կողմնակիցները և հենց ինքը», - ընդգծել է Զատուլինը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել