Ադրբեջանը հունիսի 26-ին Իտալիայից Leonardo ընկերության արտադրության C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է գնել, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Իտալիայի պաշտպանության նախարար Կիդո Կրոզետտոն, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Ցիրիելին և Leonardo-ի նախագահ Ստեֆանո Պոնտեկորվոն օդանավը ներկայացրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Հաղորդվում է, որ օդանավը կարող է կատարել ինչպես պաշտպանական, այնպես էլ քաղաքացիական պաշտպանության առաքելություններ բարդ աշխարհագրական տեղանքում և բարդ գործառնական պայմաններում:

C-27J Spartan ինքնաթիռը կօգտագործվի ռազմական տրանսպորտային գործողություններում, դեսանտային առաքելություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել