Մեկը չկա՞ Ալիեւին ասի՝ էդ որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 2020-ին մտար Շուշի, ինչու՞ բա չէիր բողոքում ՆԱՏՕ-ից։
Փաշինյանի «կիրթ ու կառուցողական գործընկերը» հարցազրույց է տվել Դմիտրի Կիսելյովին ու հերթական պահանջների փաթեթն է ներկայացրել Հայաստանին։
Նախ Ալիեւն ասել է, որ 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած 300.000 ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց նախկին բնակության վայրեր։
Ալիեւը ստում է, քանի որ 1980-1990-ականներին Հայաստանում 300 հազար ադրբեջանցիներ չեն ապրել։
1979-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանում ապրել է 3,037,259 մարդ, որոնցից 2 724,975 (89.7%) հայեր էին, իսկ միայն 160,841 (5.2%) ադրբեջանցիներ։
Իսկ 1989-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանի բնակչությունը կազմել է 3,304,776 մարդ,որոնցից 3083,616 (93.3%) հայեր էին ու միայն 84,860 (2.5%/ ադրբեջանցիներ։
Ի՞նչ 300 .000 ադրբեջանցի…
Սա բացահայտ մանիպուլյացիա է։
Ալիեւը նաեւ խոսում է ԵՄ դիտորդների դուրս բերման մասին ու նշում, որ նրանք փաստացի վեր են ածվել ՆԱՏՕ-ի դիտորդների։
Նա բողոքում է, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ զինում են Հայաստանին։
Այսինքն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարո՞ղ է զինել Ադրբեջանին, իսկ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր, օրինակ եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ։
Էդ ո՞ր օրենքով։
Քիչ է մնում ասի՝ ի՞նչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին։
Ալիեւը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է։
Իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ կամ 20 տոկոս «օկուպացիայից »էր նվնվում, կամ էլ 2016-ի հոկտեմբերին բողոքում էր ,որ փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Փաշինյանն էր ասում՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Տեսանք քո բանակցածը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել