168.am-ը գրում է․

Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը իր էջում գրում է. «Վերցված այս դադարը հարկավոր էր ճանաչելու համար ոչ այնքան «խոսացողներին», որքան «լռողներին», նաև այն մարդկանց, որոնք իմանալով ճշմարտությունը իրենց լռելայն համաձայնությունն են տվել «խոսացողներին»։

Հավատարիմ մնալով Շարժման սկզբունքներին, մասնավորապես, որ այն արդարության և ճշմարտության շարժում է և բնականաբար ենթադրում է նաև ստի դեմ պայքար, ապա որոշ ժամանակ անց մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին:

Կանդրադառնամ նաև նրան թե, որքան իմաստուն ու հեռատես են Ոսկեպարի մեր բնակիչները և թե ինչպես են իրականանում նրանց կանխատեսումները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել