Լուսաձայնային նռնակի հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանի երկրորդ վիրահատությունը կլինի վաղը։ Այս մասին հայտնում է նրա կինը՝ Նաիրա Սահակյանը։

«Սիրելի ընկերներ, հարազատներ ու դեպքով հետաքրքրված մարդիկ,

Ուզում եմ տեղեկացնել, որ Եսայու երկրորդ վիրահատությունը վաղն է լինելու։ Հավատում ենք` հաջող կընթանան։ Հիմնական գործը աջ ձեռքի մնացած հատվածի վրա է լինելու, բայց գործեր կան նաև ձախ ձեռքի և կրծքավանդակի որոշ բեկորային վնասվածների վրա։

Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ քիչ առաջ մեր փաստաբան Մ. Եսայանը Քննչական կոմիտեից գրություն է ստացել, որը հաստատում է Եսայու` տուժող ճանաչվելը»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել