Tert.am-ը գրում է.

Հունիսի 24-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն Արմավիրի զարգացման կենտրոնում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի Արմավիրի մարզի 20 շահառուներին հանձնել է բիզնեսի կառավարման դասընթացի մասնակցության հավաստագրեր: 3 շահառու էլ մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացի և ստացել համակագիչներ՝ իրենց նոր մասնագիտությամբ աշխատելու համար:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը զրուցել է բոլոր շահառուների հետ, ծանոթացել բոլորի բիզնես պլաններին, շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակցելու համար և հաջողություն  մաղթել բոլորին՝ իրենց նորաստեղծ բիզնեսում:

«Շնորհակալ եմ, որ արձագանքել եք, քանի որ այս ծրագիրը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չլիներ ձեր բոլորի արձագանքը, մասնակցության ցանկությունը, աշխատասիրությունը: Կարևոր է, որ ձեր փորձը վարակիչ լինի պատերազմին մասնակցած ու հաշմանդամություն ստացած մեր բոլոր տղաների համար և հատկապես նրանց համար, որոնք կոտրվել են և մտածում են, որ կյանքն ավարտվել է կամ իրենք շանս չունեն կամ հավասար չեն մյուսներին: Հակառակը, ես կարծում եմ, որ դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս: Այս ծրագրին մասնակցելով դուք ոչ միայն ձեզ ու ձեր ընտանիքի համար եք օգտակար բան անում, այլ նաև շատ մեծ ու հանրային կարևորություն ունեցող գործ եք անում, և դրա համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում»,- հավաստագրերը հանձնելուց հետո նշել է Աննա Հակոբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել