Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան 120-ը վիրավորվել է, հայտնում են քաղաքային իշխանությունները։ Այս մասին գրում է bbc.com-ը:

ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 124 մարդ։ Տուժածների թվում, ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով, կա 27 երեխա։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է կասետային մարտագլխիկով ATACMS մարտավարական հրթիռների կիրառմամբ։ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Սևաստոպոլում արձակված հրթիռներից չորսը խոցվել են։

«Եվս մեկ հրթիռ, վերջին փուլում հակաօդային պաշտպանության համակարգերի խոցման հետևանքով, շեղվել է թռիչքի հետագծից, ինչից հետո դրա մարտագլխիկը պայթել է օդում՝ քաղաքի տարածքում», - ասել է Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոզժաևը:

Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով հրթիռի բեկորներն ընկել են մարդաշատ քաղաքային լողափում:

Սևաստոպոլում հունիսի 24-ը սգո օր է հայտարարվել։ Չեղարկվել են բոլոր մշակութային, մարզական և այլ հանրային միջոցառումները։ Հեռուստատեսությամբ և ռադիոյով ժամանցային հաղորդումներ չեն հեռարձակվի։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հրթիռային հարվածի մեղավորը Վաշինգտոնն է Ուկրաինայի հետ միասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել