Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Հորբատեղ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ գյուղի 9-րդ փողոցի հարևանությամբ տեղի է ունեցել սողանք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Խաչիկ Ստեփանյանն ու կրտսեր պարեկ Մանուկ Դոլուխանյանը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել հողային զանգվածի սահք՝ դեպի փողոց, ինչի պատճառով էլ ճանապարհը երկկողմանի փակվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել