Արտահերթ ընտրություններն իշխանափոխության համար, ըստ էության, անայլընտրանքային համարող ու դրա անհրաժեշտութան մասին պնդող, քարոզող քաղաքագետներից Երբանդ Բոզոյանը հայտարարել է. «Փաշինյանն ունի ընտրական լեգիտիմություն, բայց չունի քաղաքական լեգիտիմություն։ Քաղաքագիական նորմերն ասում են, որ այս պայմաններում, եթե հասարակությունը պահանջի նոր ընտրություն, ապա հասարակությունը կհասնի հաջողության։ Բագրատ Գալստանյանի շուրջն այս պահին կան քաղաքական 100-ից ավելի կուսակցություն և բավականին հմուտ գործիչներ։ Սակայն նրանք մինչ այժմ չեն հասկացել, որ իշխանությունը փոխելու միջոցը դա արտահերթ ընտրություններն են»։

Ի՞նչ քաղաքագիտական նորմերի մասին է խոսում փորձված քաղաքագետը, եթե նույնիսկ երկու տարեկան երեխային էլ է հասկանալի, որ այդ նորմերն արդեն 6 տարի է՝ պրակտիկորեն չեն գործում համաշխարհային մասխարայի վերածված Հայաստանում: Նույն քաղաքագիտական նորմերը, օրինակ, բացառում էին 2021-ին Նիկոլի վերարտադրությունը: Բայց տեսանք, չէ՞, ինչ տեղի ունեցավ: Օրինակ՝ նույն Բոզոյանը կարո՞ղ էր անգամ իր մղձավանջներում պատկերացնել, որ Արցախը թուրքերին պայմանավորված պատերազմով նվիրած մարդու կամ ուժի օգտին այդքան մեծ թվով մարդիկ կարող էին քվերակել ու հայ ժողովդի պատիվն ու արժանապատվությունը ոչնչացնել: Ընդ որում՝ ուշագրավ է, որ նման կարծիք ունեցող քաղաքագետները չեն համարձակվում կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները, իսկ անձամբ Բոզոյանը նիկոլին օժտում է ընտրական լեգիտիմությաբ: Եվուրեմն՝ այդ ո՞ր մի օրենքով՝ քաղաքագիտական կամ բնական, Նիկոլին այդքան շատ մարդ ձայն տվեց: Ոչ մի: Եվ ի՞նչ, այդ փաստը նրան խանգարո՞մ է այսօր իրեն վարչապետ զգալ ու շարունակել անիծել երկրի հերը, բացել Իլհամի առաջ պետութան դարպասները…

Հայաստանում ոչ մի քաղաքագիտական օրենք, նորմ չի գործում, և հենց այս փաստն է, որ Սրբազան շարժմանը ստիպում է զգուշանալ արտահերթ ընտրությունների գնալու մտքից, քանի որ անհնար է բացառել, որ Նիկոլը կրկին չի կերարտարդվի նույնիսկ 50+1-ով՝ հատկապես հաշվի առնելով, որ այս դեպքում էլ և ոչ ոք այդ արդյունքները կասկածի տակ չի դնի, եթե անգամ ողջ հանրապետությունը ընտրությունների օրը առնվազը միկ քանի ժամով հոսանքազրկվի:

Բոզոյանի մատնանշած ճանապարհը Նիկոլի ծուղակն է, որի մեջ հայտնվել ուղղակի չի կարելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել