Hraparak.am-ը գրում է.

Աննա Հակոբյանի սիրտը թարմ վարդեր է ուզում։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության շրջանակում հունիսի 21-ին ժամը 11-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով որպես փոխկապակցված անձ դատախազություն են հրավիրվել նաեւ Մանվել Փարամազյանի կինը՝ Լիլիթ Մաքսիմի Դավթյանը, եւ հայրը՝ Վրեժիկ Վոլոդիայի Փարամազյանը։ Վերջիններս ծանուցվել են առ այն, որ նրանց պատկանող գույքերի առնչությամբ կատարվել է ուսումնասիրություն, արդյունքում կազմվել են ամփոփագրեր։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-նշված է ծանուցման մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել