Tert.am-ը գրում է.

Փհենյանում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ընթանում են պատվիրակությունների կազմով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին

Սա Պուտինի առաջին այցն է ԿԺԴՀ 2000 թվականից ի վեր։ Վաղ առավոտյան ՌԴ առաջնորդն իր հյուսիսկորեացի գործընկերոջ հետ ժամանել է Կիմ Իր Սենի հրապարակ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողությունը, ինչից հետո Պուտինն ու Կիմ Չեն Ընը մեկնել են պետական նստավայր։

Ինչպես նշել է ՌԴ նախագահը հանդիպման մեկնարկին, բանակցությունների ընթացքում կստորագրվի «նոր հիմնարար փաստաթուղթ», որը կլինի ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի հարաբերությունների հիմքում:

«Անցյալ տարի Ռուսաստան կատարած Ձեր այցի արդյունքում մենք զգալիորեն առաջ շարժվեցինք այսօրվա մեր միջպետական կապերի կառուցման գործում։ Այսօր պատրաստվել է նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկարաժամկետ հեռանկարում մեր հարաբերությունների հիմքը կհանդիսանա», - նշել է Պուտինը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել