Tert.am-ը գրում է.

Տևական ժամանակ է՝ նիկոլական իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա՝ օգտագործելով ամենատարբեր մեթոդները, բայց ձեռագիրը նույնն է: Նրանք կեղծիքի, ստի և քաղաքական հալածանքների միջոցով, օրինականության շղարշի քողի տակ փորձում են ներկայացնել մեղադրանքներ: Այս մասին ՀՅԴ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Բոլոր հնարավոր մեթոդները կիրառում են, որպեսզի արհեստական կեղծ քրեական գործեր հարուցեն, հարձակում են կազմակերպում կուսակցության գրասենյակի նկատմամբ։ Իրականացվել են մասշտաբային ապօրինի խուզարկություններ, ձերբակալություններ։ Այս պահի դրությամբ՝ նիկոլական քննչական համակարգի, իրենց վերահսկողության տակ գտնվող դատավորների կողմից կայացվել է հինգ կալանքի որոշում, ընդ որում՝ տեսակցությունների սահմանափակում է գործում: Ունենք 3 տնային կալանք, 1 գրավով և 1 բացակայելու արգելքով խափանման միջոցով անձ՝ միայն Վայոց Ձորում»,-նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել