Ուղիղ ձևակերպված հարցին՝ դուք չե՞ք թալանել, Սյամոն կտրուկ պատասխանել է.«Ե՞ս: Եթե ես թալանած լինեմ, կփորձեն գոնե մի փաստ դնեն»:

Փաստեր պահանջող Սյամոն, որ միամիտ աչքեր է արել, փորձել է հասարակության մոտ արդար, ազնիվ, իր քրտինքով հաց վաստակող մարդու տպավորություն գործել: Փաստեր ներկայացնելու խնդիրը, իհարկե, Դատախազությանն  է, և իշխանափոխությունից հետո բազմաթիվ փաստեր ի  հայտ կգան՝ Սյամոյի լեզուն մի տեղ մտցնող, բայց հիմա էլ, նույնիսկ Նիկոլի ժամանակներում կան փաստեր, որոնք չեն խոսում Սյամոյի արդարամտության մասին:

Մասնավորապես՝ հայտնի է, որ նախքան 44-օրյա պատերազմը Սյամոն հսկայական՝միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր է ունեցել ՌԴ-ում: Ասում են՝ հենց պարտատերերից էլ փախչել է Հայաստան՝ այստեղ ինչ-որ կերպ Նիկոլի թևի տակ պարտակվելու: Ավելին՝ կան հստակ տեղեկությւոններ այն մասին, որ նա Հակոբյան Աննայի հետ բունկերներում թրև է եկել հենց այդ պարտքերը մարելու հույսով. Նիկոլը Սյամոյին էլ է բաժին հատկացրել Արցախի վաճառքից ստացված փողերից, որոնց օգնութամբ Սյամոն ոչ միայն պարտքերն է փակել, այլև մեկընդմիշտ ու հիմնավորապես լուծել է իր սոցիալական խնդիրները՝ թոռների համար անհոգ ապագա կառուցելով:

Հիմա սա թալան չէ՞, թե՞ թուրքից փող վերցնելն ամեն ինչ է՝ բացի թալանից: Երանի՜ թե Սյամոն թուրքին թալանած լիներ, ասենք փողը վերցներ, բայց Արցախը պահեր: Ա՛յ դա ռեալ հերոսություն կլիներ: Բայց ոչ, եթե թալանել, ապա միայն սեփական ժողովրդին, իսկ թուրքերի հետ պետք է ազնիվ վարվել. եթե խաբվեն, մարդամեկի հետույքը կարող են պճղած դեղձ սարքել: 

Սյամոն գիտի այդ կանոնները, դրա համար էլ մարդն արեց ամեն ինչ՝ վերցրած փողերի տակ չմնալու, փողի դիմաց համապատասխան ապրանքը կոնկրետ հասցեով առաքելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել