«Սրբազան պայքար»-ը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով 18։30-ին հավաքվել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 18։30-ին, հանդիպում ենք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։

Սա շատ կարևոր հավաք է մեզ համար։ Իհարկե, գրեթե վստահ ենք, որ ՔՊ պատգամավորներն այս անգամ նույնպես փախչելու են ժողովրդի առաջ քաշած օրակարգերը քննարկելուց։ Բայց, միևնույն է, պետք է հավաքվենք և կարևոր արձանագրումներ անենք։

Բացի այդ, պետք է բռունցվենք, ցույց տանք մեր ուժը և որոշենք  հետագա անելիքները։ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը։

Եվ ուրեմն՝ մեծ հավաք ժամը 18։30-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում»,- ասվում է հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել