Armenpress.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 17-ին օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։     

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստին չի մասնակցելու, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող օրակարգերին։ Իսկ արտահերթ նիստն առանց մեր մասնակցության չի կարող կայանալ։ Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ հունիսի 17-ին, ժամը 18:30-ին  կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում է «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել