Tert.am-ը գրում է.

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից Սուրեն Պետրոսյանը Հայաստանում չէ։ Նա Հայաստան կվերադառնա վաղը՝ հունիսի 18-ին։ Այս մասին Tert.am-ին հայտնեց նրա կուսակից, օգնական Հասմիկ Գաբրիելյանը։

Ճշտող հարցին՝ ո՞ր երկիր է գնացել ու երբ, Գաբրիելյանը չհստակեցրեց՝ նշելով, թե չի կարող ասել։

Հիշեցնենք, որ Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո հայտնի դարձավ, որ Սուրեն Պետրոսյանն անհետացել է։ Իրավապահ մարմիններն այնուհետև հայտնեցին, որ բերման ենթարկվածների, ձերբակալվածների մեջ չկա Սուրեն Պետրոսյանը։

Բախումներից մեկ օր անց տեղեկություններ տարածվեցին, թե Պետրոսյանը կապ է հաստատել ընտանիքի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել