Հարցին՝ ինչո՞վ է հիմա զբաղվում Սամվել Բաբայանը, ի՞նչ է անում, Սյամոն ձայնի տխուր տոնայնությամբ պատասխանել է, թե լինելով մտահոգ երկրի ապագայով՝ փորձում է հասկանալ՝ ով ինչ է մտածում, ինչ է ուզում: «…և ինքս համատեղ փորձում եմ և քաղաքական թիմ… տեսնել՝ հնարավո՞ր է մի թիմի հետ համագործակցել, հասկանալ՝ ինչ»:

Նախ՝ Սյամոն ստում է. երկրի ապագայով մտահոգ չէ նա, քանի որ եթե լիներ, եթե ընդունակ լիներ՝ սեփական կաշվից բացի մեկ այլ բան ևս կարևորելու, ապա 44-օրյա պատերազմում Աննայի հետ միասին բունկերներում քարշ չէր գա: Սա՝ մեկ: Երկրորդ՝ արձանագրենք, որ Սյամոն «բորդյուրին է մնացել»՝ այդպես էլ չկարողանալով հայաստանյան ներքաղաքական կյանքին լիարժեքորեն ինտեգրվել: Ինչո՞ւ: Պատասխանը պարզ է՝ ոչ միայն Նիկոլն է փորձում դիստանցիա պահպանել նրանից (գիտի՝ Աննան հետն ինչեր է արել), այլև՝ հակադիր բևեռը՝ նույնպես. փչացածի հետ ոչ ոք չի ցանկանում ճակատագիր կապել: Այս կանոնը գոծում է ինչպես անձնական կյանքում, այնպես էլ՝ այլ բնգավառաներում, իսկ Սյամոյի փչացվածության աստիճանի մասին վաղուց են լեգենդներ հյուսվում:

Սյամոն դժվար թե իր տեղը երբևիցե գտնի, ուստի նրա համար լավ կլինի, որ առհասարակ դաշտը լքի, իսկ է՛լ ավելի լավ՝ երկրից անհայտ ուղղությամբ թռնի. երկիրը դրանից միայն կշահի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել