Tert.am-ը գրում է.

Մենք G7-ից ակնկալում ենք ավելի արդար, ավելի ընդգրկուն և իրատեսական մոտեցում գլոբալ խնդիրների շուրջ։

Այս մասին «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Կուզենայի ընդգծել, որ մենք G7-ից ակնկալում ենք ավելի արդար, համապարփակ և իրատեսական մոտեցում գլոբալ խնդիրների և տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար»,- գրել է Էրդողանը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իտալիայում մասնակցում է G7-ի գագաթնաժողովին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել