Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Նորատուս գյուղում գործող գազալցակայանի տարածքում արևային կայան է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչյա Գևորգյանի, դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անուշավան Մուրադյանն ու Ռազմիկ Առաքելյանը:

Պարզվել է, որ Նորատուս բնակավայր մայրուղի 35 «Անդ Մարիամ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում՝ արևային էներգիայի արտադրման կայանի տակ այրվել է մոտ 230 ք․մ խոտածածկույթ և մոտ 1մ բարձրավոլտ էլ․մալուխ։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել