Tert.am-ը գրում է.

Փաշինյանը լավ գիտի, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ Կառավարությանը և հանդիսանում էր ՊՆ կառուցվածքային ստորաբաժանում։

Այս մասին ասել է  Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե արցախցիները և Արցախի կառավարությունը դիմացել է 2 ժամ, որից հետո խնդրել են դուրս գալ այնտեղից։ 

«Արցախցիները դիմացել են 32 տարի, և 7 տարեկանից բարձր ցանկացած արցախցի երեխա տեսել է 3 լայնածավալ պատերազմ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է վերջին գործողությանը, Շահրամանյանը նշեց, որ ինքն արդեն ասել է, որ ժամեր անց հասկացել են, որ մենակ են, և անհնար էր դիմադրել 1-ը 10 ադրբեջանական ուժերին, և պետք էր փրկել կյանքեր, ինչն էլ արել են։

«Ինչ վերաբերում է նրան, որ մենք այնտեղ միլիարդավոր զենքեր ենք թողել սարքին, կարգին, ուզում եմ տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է որ լավ իմանա, թե սպառազինությունը ում հաշվեկշռում էր գտնվում, և սպառազինության համար ով էր ենթակա պատասխանատուն։ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ Կառավարությանը և հանդիսանում էր ՊՆ կառուցվածքային ստորաբաժանում։ Պետք է այս մասին իմանան և չփորձեն մեղավորներ գտնել»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել