![](/static/news/b/2024/06/867729.jpg)
Tert.am-ը գրում է․
Եթե չլինեիք իշխանություն ՀՀ-ն, կամ իմ երկրորդ հայրենիքն ի՞նչ վիճակում կլիներ, տվե՞լ եք այդ հարցը ձեզ։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Ի պատասխան, Փաշինյանն ասաց․ «Այո տվել եմ, ամեն ինչ կլիներ նույնը մի տարբերությամբ՝ ՀՀ-ն կլիներ Գուբերնիա 100 տոկոսով։
Այսօր մենք ասում ենք՝ ՀՀ քաղաքացին կարող է հանգիստ քնել՝ վստահ լինելով, որ վաղն արհավիրք տեղի չի ունենալու, եթե, իհարկե, նկատի չունեք բնական մի բան։ Ես եմ եկել այս ամբիոնից ձեզ ասել, ասել, որ մեր պետությանը վտանգ է սպառնում, մեղավորը նրանք են ովքեր ասում էին՝ Ադրբեջանը չի փորձի Ղարաբաղի հարցը լուծել, պատերազմի միջոցով, մեղավորը նրանք են, ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները պարզվեց ոչ թե իրենց պայմանավորվածություններն են կատարում, այլ գնացել Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը, այդ դրանք են մեղավոր»,- ասաց նա։
Պատգամավորի դիտարկմանը՝ դե դուրս եկեք, նա արձագանքեց․ «Դուրս կգանք, դրանով վախեցնո՞ւմ եք, լավ ենք անում մենք կորոշենք, երբ դուրս կգանք, բա կարող է հետ գնա՞նք, ուրիշ ճանապարհ չկա»։
Դահլիճից պատգամավորներից մեկը հակադարձեց՝ էդպես ո՞ւր եք գնում, Փաշինյանն էլ պատասխանեց․ «Ասեմ՝ ուր ենք գնում ու նույնիսկ հասել ենք տեղ, գնում ենք դեպի իրական Հայաստան, ինքնիշխան, անվտանգ, խաղաղ, սահմանազատված սահմաններով պետություն, իսկ այնտեղ մի՛ անհանգստացեք, հետ չենք գնա, չենք ասում, որ ձեր տրամադրությունն հանկարծ չընկնի»։