Կոնջորյան Հայկոն է հայտարարագիր ներկաայցրել՝ առաջ բերելով հետաքրքիր հարցեր: Եթե հիմք ընդունենք հայտարարագրում առկա տվյալները, ապա պետք է արձանագրել, որ նա իշխանավորներից թերևս ամենահամեստ պայմաններում ապրող անձանցից մեկն է. օրինակ՝ պարզվում է, որ ունի ընդամենը մեկ բնակարան Նոր Նորքում, մեկ ավտոմեքենա (2017թ.-ի «Toyota»), բանկային հաշիվների մնացորդենրը տարվա սկզբում կազմել են մոտ 6350000 դրամ, իսկ ահա տարվա վերջում այս թիվը որոշակիորեն աճել է՝մոտ 1073000: Որպես կանխիկ դրամ Հայկոն հայտարարագրել է տարվա սկզբին 1500000 դրամ, իսկ տարեվերջին այդ գումարն արդեն կրկնապատկվել է: Հաշվետու տարում Հայկոյի եկամուտները կազմել են մոտ 10000000 դրամ, և սա՝ շնորհիվ բացառապես ԱԺ-ից ստացված եկամուտների:

Հայկոն կլիներ օրինակելի կերպար, եթե չլիներ մի հետաքրքիր փաստ, որը, ի դեպ, հայտնվել է նաև մամուլի ուշադրության կենտրոնում. Հայկոյի կինը՝ Շուշանը, պարզվում է՝ «ոսկե ձկնիկ» է իր ամուսնու համար. մինչ «Հայփոստ» ՓԲԸ-ն գտնվում է ֆինանսական անդունդում, այստեղ աշխատող Շուշանը միլիոններ է շփում: Պարզվել է, որ եթե նրա տարեկան աշխատավարձը «Հայփոստում» 2021-ին 6.8 միլիոն դրամ էր կազմում, 2022-ին՝ 9.5 միլիոն, ապա 2023-ին արդեն այն 10.5 միլիոն դրամ է դարձել կամ՝ մոտ 25000 դոլար՝ բազմաթիվ անգամ գերազանցելով կազմակերպության հազարավոր աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկանը 1.8 միլիոն դրամի է ընդամենը հասնում։

Ակնհայտ է, որ Շուշանի փողերից կոռուպցիայի հոտ է փչում. ՔՊ-ական ամուսնու կապերն իրենց զգացնել են տվել՝ օգնելով Հայկոյին ֆինանսապես իրեն լավ զգալ:

Հալալ  ա  Հյակոյին. ճիշտ կնիկ է ընտրել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել