Հարցին՝ ո՞ր թևին եք հարում՝ Հայաստանի ապագան հյուսիս-հարավ առանցքի մեջ տեսնողների՞, թե՞ արևելք-արևմուտք, Սյամոն պատասխանել է.«Ես էդ էրկուսը մեջտեղը, հա՞, ես հայ եմ, ես մենակ հայկական շահերից եմ խոսում, ես բոլորի  հետ համագործակցություն եմ առաջարկում և դրա լուծման ձևն ունեմ: Ես ի՞նչ եմ առաջարկելու, ընտրություն կլինի, կներկայցնեմ»:

Հա՞ որ… Իշխանոթյուններին Հայաստանի գլխին  միջանցքը չտալու պատճառով պատերազմ բերելու համար մեղադրող Սյամոն փաստացի չի ասել՝ կոնկրետ ինչն ինչպես է պատկերացում՝ կոչ անելով ընտրություններ անցկացնել: Արդյոք սա հիմք չի՞ տալիս՝ պնդելու, որ Սյամոն շարքային  մանիպուլյացիայով է զբաղվում՝ սեփական մտավոր ունակություննեը գերագնահատելով: 

Սյամոյի ասածը, ըստ էության, իշխանությունն էլ է ասում՝ «Հայկական խաչմերուկ», Սյամոն այդ խաչմերուկի պրոպագանդա՞ն է տանում, բայց չէ՞ որ նա ինքն է քննադատել այդ կոնցեպտը՝ իբր երրորդ ճանապարհ առաջարկելով:

Սյամոն ուղղակի խաբել է՝ ֆռռացնելով, թե ինքը բոլորովին այլ բան է  առաջարկում կամ առաջարկում է համատեղել հյուսիս-հարավն ու արևելք-արևմուտքը. նա բացառապես արևելք-արևմուտքի պրոպագանդիստն է, քանի որ հենց դա է Բաքվի ու Անկարայի շահերից բխում: Հայաստանն իրական խաչմերուկ դարձնելը չի կարող թուրքերի սրտովը լինել, քանի որ այդ դեպքում Հայաստանը զարգանալու ռեալ հնարավորություն է ստանալու՝ բարձրացնելով իր նշանակությունը տարածաշրջանում: Ի դեպ՝ այս հարցում Սյամոյի իրական տեսակետը ՔՊ-ի կողմից գաղտնի պահվող պլաններից չի տարբերվում. Նիկոլն էլ է կողմ «Զանգեզուրի միջանցքին»՝ թուրքական ձևով, ուղղակի քանի որ Թեհրանը մատ է թափ տվել, Նիկոլը սկսել է այդ մասին ուղիղ տեքստով չարտահայտվել:

Նիկոլն էլ, Սյամոն էլ Թուրանի ագենտներն են Հայաստանում, ուստի խորքում չունեն հակասություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել