Պաշտպանության նախարար Պապիկյան Սուրիկը, Հայաստանի պաշտպանական համակարգը քանդելուն զուգահեռ, շարունակում է տարեցտարի ավելացնել իր եկամուտներն ու ունեցվածքը՝ հավատարիմ մնալով «լավագույն ավանդույթներին»:

Մասնավորապես՝ ինչպես պարզվում է նրա ներկայացրած տարեկան հայտարարագրից, որի վերաբերյալ տվյալները կներկայացնենք ոչ ամբողջությամբ, Սուրիկը հայտարարագրել է որպես անշարժ գույք մեկ բնակարան Արաբկիրի վարչական շրջանում և Լոռու մարզի Բերդ համայնքում, որոնք տարեվերջում պահպանվել են: Սուրիկի տնօրինության տակ է նաև Երևանի կենտրոնում անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով: «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից ունի 75,573,379 դրամի փոխառություն,բանկային հաշիվներին էլ՝ ավելի քան 75000 դոլարի չափ գումար, իսկ որպես առկա կանխիկ գումար Սուրիկը հայտարարագրել է 20000 դոլար ու 10000 եվրո:Սուրիկի այլ եկամուտները կազմել են 1769860 դրամ, վարձակալութան դիմաց ստացած վճարումը կամ այլ հատուցումը՝ 7805000, աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները՝ ավելի քան 55000 դոլարի չափ գումար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել