Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջերի ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն արձակելու մասին։ 
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, երկրորդը՝ հուլիսի 7-ին, ասել է Մակրոնը։

Իր ուղերձում Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ եվրոպական ընտրությունների արդյունքները «լավ չեն» եվրոպամետ ուժերի համար, իսկ «աճող ազգայնականներն ու դեմագոգները վտանգ են ներկայացնում» երկրի համար։

Ըստ exit poll-ի՝ Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում առաջատար է ծայրահեղ աջակողմյան Ազգային Միավորում կուսակցությունը՝ հավաքելով 31,5-ից 33,3%։ 

Երկրորդ տեղում, զգալիորեն ետ մնալով առաջատարից, նախագահական Վերածնունդ կուսակցության և նրա կենտրոնամետ դաշնակիցների ցանկն է։ Այն ստանում է ձայների 15,1-15,2 տոկոսը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել