Սյամոն, իբր «դոշ տալով» արցախցիների համար, կոչ է արել թիրախավորել ոչ թե արցախցիներին, այլ հենց իրեն, եթե հարկ կա. ինքը սխալ է արել, կարող են քաննադատել, քննադատել, բայց ոչ ֆեյքային հարձակման ենթարկել:

Սյամոյի սիրտը ցավո՞ւմ է արցախցիների համար, ռուսի ասած՝ с какой стати? Եթե Սյամոն արժևորում էր Արցախն ու արցախցիներին, բա Աննայի հետ միասին Արցախը կհանձնե՞ր թուրքերին կամ հանձնել-վերջացնելուց հետո էլ Արցախի համար ճակատագրական օրերին կփախնե՞ր Հայաստան՝ պարիկը քաշած գլխին: Արցախցիներին արժևորողները ոչ թե Սյամոն է, այլ նրանք են, որոնց այսօր Սյամոն ստորաբար 5-րդ շարասյուն է հռչակում, նրանք են, ովքեր  Բաքվի բանտերում են  իրենց ամեն մի լուսաբացը դիմավորում, իսկ Սյամոն շարքային կունիլինգուսիստ է, որ «պղտոր ջրում ձուկ է որսում»՝ կարծելով, թե եթե սրտացավ ձևանա, կկարողանա վաստակել արցախցիների համակրանքը:

Ինչ վերաբերում է ֆեյքերին, ապա թող Սյամոն իմանա, որ դրանց գոյությունն ուղիղ հետևանք է իր ապրածի, իր արած-չարածի: Մի՞թե Սյամոն իսկապես կարծում է, թե այսքանից հետո ինչ-որ մեկը պետք է օրհներ իրեն կամ մեծարեր:  Ինչքան Վասակին կօրհնեն, այնքան  էլ՝ սյամոներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել