«Հանրային հեռուստաընկերությունը միտումնավոր Արցախի բարբառը սխալ էր թարգմանել, որ ստացվի՝ մարդը փող է ուզել՝ հանրահավաքին մասնակցելու համար»,- նկատում է նա։ Մինչդեռ մարդն ընդամենը խոսել էր թանկ ու էժան կոշիկների մասին:
Կիրանցի դեպքերից սկսած՝ տասից ավելի կալանավորվածներ եւ տնային կալանք կրող քաղաքացիներ կան։ Փաստաբանն անդրադառնում է դրանից մի քանիսին։ «ԵԿՄ-ի մեքենան մխրճվել էր քաղաքացիների մեջ, սույն միջադեպով պայմանավորված՝ քաղաքացի կալանավորվեց։ Նման մի դեպք եւս եղավ, երբ քաղաքացին ծակել էր այն միկրոավտոբուսի անիվը, որի վարորդը մեքենան մխրճել էր հավաքի մասնակիցների մեջ, տնային կալանք տրվեց անիվը ծակող Էդգար Խաչատրյանին։ Խաչատրյանին կալանք են տվել «խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ» հոդվածով, զենքն էլ այն բիզն էր, որով ծակել էր անիվը։ Վահագն Մախսուդյանի կալանքը վերաքննիչ դատարանը փոխեց տնային կալանքի։ Բացի այդ, կան եւս 5 քաղաքացիներ, որոնցից 4-ը տնային կալանքի մեջ է, մեկը կալանավորվել է։ Նպատակը շատ պարզ է՝ ակտիվ պայքարողներին պայքարից մեկուսացնելն է ցանկացած գնով, նույնիսկ անհիմն կասկածներով ձերբակալում են, իսկ ամենաակտիվ քաղաքացիների դեպքում կալանքի միջնորդություններ են ներկայացնում։ Ամեն բան անում են, որ հնարավորինս քիչ քաղաքացիներ մասնակցեն հանրահավաքներին։ Քննչական կոմիտեն ակնհայտ քաղաքական պատվեր է կատարում, երբ իշխանական լրատվամիջոցներում հայտնված ձայնագրությունները, ենթադրաբար՝ գումարի դիմաց ցույցերին մասնակցելու մասին, ուսումնասիրում ու մարդկանց ձերբակալում է՝ աղմուկ հանելու համար։ Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին 30 կարմիր բերետավորներ ծեծեցին, բոլորի դեմքերը երեւում էին, սակայն որեւէ ոստիկան չձերբակալվեց»,- ասաց Հարությունյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել