Tert.am-ը գրում է.

Ալիևն ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ ՀՀ-ում այնպիսի իշխանություն է, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է զիջել ամեն ինչ։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Կա՞ որևէ մեկը, որ դեռ չի հասկանում պարզ փաստը, որ Ալիևն ընդամենը անհնար է դարձնում ՀՀ քաղաքացիների կողմից Սահմանադրության փոփոխությանը կողմ քվեարկելը, երբ հայտարարում է դրա մասին՝ որպես խաղաղության նախապայման:

Ոչ թե ներքին քննարկումների ժամանակ է Նիկոլից պահանջում, որ նա հնարավորինս անաղմուկ ու հարթ առաջ տանի փոփոխությունը, այլ հրապարակային հայտարարում է:

Կա՞ որևէ մեկը, որ դեռ չի հասկանում, որ Ալիևն ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ Հայաստանում այնպիսի իշխանություն է, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է զիջել ամեն ինչ (օրինակ, նոր տարածքներ) և չպահանջել ոչինչ (օրինակ, գերիների վերադարձը)»,-գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել