Hraparak.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զառանցանք է անվանել այն հայտարարությունները, թե Ռուսաստանը ցանկանում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա:  Այս մասին նա հայտարարել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՍՊՏՀ) շրջանակներում միջազգային առաջատար րատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Այ, օրինակ, մտածում էին, որ Ռուսաստանը ցանկանում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Դուք լրի՞վ եք խելագարվել։ Ո՞վ է դա հորինել: Դա անհեթեթություն է, զառանցանք», - ասել է Պուտինը:

Պուտինն ընդգծել է, որ այդ ամենն արվում է սեփական բնակչությանը հիմարացնելու նպատակով, սեփական կայսերական դիրքը պահպանելու համար։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել