Սյամոն իր հարցազրույցներում, որոնք վրջերս բավական հաճախ են հրապարակվում, չի վարանում Նիկոլին քննադատել ու պնդել, որ չի կիսում նրա կողմից ներկայոմս վարվող քաղաքականությունը: Օրինակ՝ վերջերս տարօրինակ էր համարել գյուղից կամ ծառից խոսելու իշխանությունների վարքը՝ քննադատությունների տարափ լցնելով Նիկոլի գլխին:

Նիկոլին քննադատող Սյամոյի կերպարը նոր չէ, իհարկե: Միևնույն ժամանակ կարծել, թե Սյամոն ընդամենը խաղում է, ևս սխալ է, քանի որ նա իր որոշակի հաշվարկներն ունի, որոնց ռեալիզացումը, սակայն, կարծես թե ձգձգվում է, իսկ ձգձգվում է Նիկոլի պատճառով, որ ժամանկ ձգելուն միտված քաղաքականություն է վարում թուրքերի հետ՝ կենտորնանալով հողերը պատառ-պատառ հանձնելու գործընթացի վրա:

Ինչո՞ւ է Սյամոն տվայտվում: Տվայտվում է, քանի որ նա ամեն ինչ միանգամից է ուզում: Նա գիտի, որ այն պահից, երբ Հայաստանն ամբողջությամբ կինտեգրվի թյուրքական աշխարհին, կսկսվի իսկ ոսկե դարը: Սյամոն կարող է նույնիսկ վերածվել օլիգարխի, եթե անգամ հրաժարվի Թուրքիայի վիլայեթ դարձած Հայաստանում կարևոր պաշտոն զբաղեցնելու մտքից: Իսկ Սյամոն փող շատ է սիրում, ուստի նյանրդայնանում է, երբ Նիկոլն Իլհամի հետ նեյնիմ-նեյնիմ է անում: Սյամոյի սրտի ցանկությունն է, որ Նիոլը Հայաստանի հարցերը փաթեթով լուծի՝թեման արագ փակելով ու իր համար անսահման հնարավորություններ ստեղծելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել