Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի համար մեծ հաշվով միևնույն է, թե ով կլինի ԱՄՆ նախագահը՝ Բայդենը, թե Թրամփը։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, ում կընտրի ամերիկացի ժողովուրդը:

«ԱՄՆ-ի ընտրություններից հետո նրանց քաղաքականությունը ռուսական ուղղությամբ չի փոխվի», - ընդգծել է Պուտինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել