Tert.am-ը գրում է․
ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պատրաստ է դիմավորել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին, եթե նա ոչ որպես քաղաքական գործիչ գնա Սյունիք։
Այս մասին Ղուկասյանն ասաց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Եթե այնտեղ լինեմ, ու եթե Սրբազանն այնտեղ գա որպես Սրբազան, ոչ թե որպես քաղաքական գործիչ, կդիմավորեմ։ Ես եկեղեցու հանդեպ մեծագույն հարգանք ունեմ, գա այդ պահը, կորոշենք»,- ասաց Ղուկասյանը։
Նշենք, որ վերջերս Բագրատ Սրբազանը հայտնել էր՝ պետք է մարզեր այցելեն, քանի որ այնտեղ էլ անելիք ունեն։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցներն այսօր մեկնել են Գեղարքունիքի մարզ։ Սոթքում հանրահավաք է սպասվում։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/06/05/bagrat-srbazan/4135316
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել