Սյամոյի կրկնակի ստորությունը

Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Սյամոյի ձեռնարկած կեղտոտ քարոզարշավը կրկնակի ստորություն է նաև այն պատճառով, որ նրանք, ովքեր Սյամոյի կողմից մեղադրվում են օտարերկրյա գործակալ լինելու համար, օբյեկտիվորեն չունեն հնարավորություն՝ հակադարձելու իրենց պախարակողին ու զրպարտողին,քանի որ բանտված են՝ անհայտ ճակատագրով: Ընդ որում՝ հատկանշական է, որ ժամանակին՝ ջահել ժամանակներում, Սյամոն ինքն է եղել ադրբեջանական բանտում ու թերևս շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում թշնամու տարածքում բանտված լինելը, ինչպիսի հոգեբանական վիճակում են գտնվում նման մարդիկ, ինչ է զգում հայը թուրքական բերդում:

Սյամոն դրսևորում է կրկնակի ստորություն՝ ապացուցելով, որ սրբություն ու կարմիր գծեր չունի: Չունի մարդ արարածին բնորոշ նույնիսկ մինիմալ բարոյականություն: Սյամոյինը փողն է, որից շատ ունենալու կամ ունեցածը պահելու համար նա պատրաստ է ցանկացած ստորության ու դավաճանության: Սյամոյինը կասկածելի բովանդակության վիրտերն են, որոնց կեղտոտ բովանդակության մասին լեգենդներ են հյուսվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել