Hraparak.am-ը գրում է.

Եթե Արցախը, ըստ իրենց, հայկական չէր, 5 հազար երեխու ինչու տարան վարի տվեցին։ Իսկ իրենք կողմնորոշվել են՝ ի՞նչ են ուզում։ Օրինակ իրենց 2021-ի ծրագիրը, երբ բացում ենք, ԱԳՆ բաժինը մասնավորապես, գրված է՝ անջատում հանուն փրկության Արցախում, Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա, ինքնորոշման իրավունքի պաշտպանություն։ Այնտեղ գրված չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարտ Միրզոյանը ու մնացած ՔՊ-ականները պիտի Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում։
Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ընդդիմության հասցեին հնչեցրած մեղադրանքներին։ Նշենք, որ դատարանը քննում է շարժման մասնակիցներից Ժորա Ավետիսյանին կալանավորելու միջնորդությունը։

«Գրվա՞ծ է, որ Արցախի դեմ պատերազմի դեպքում իրենց պիտի հանցավոր դիտորդի դեր ստանձնեն։ Իրենց ծրագրում գրվա՞ծ է, որ Արցախի հայաթափման ժամանակ իրենց պիտի դիտորդի դեր ստանձնեն։ Իրենց ծրագրում Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին է գրված, բայց հիմա ուրացել են այն։ Օրինակ հարց՝ իրենց ծրագրում գրվա՞ծ է եղել պատմական ու իրական Հայաստանի մասին։ Չի եղել, չի եղել չէ նման բան»,- ասել է նա։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել