Tert.am-ը գրում է.

Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունը Հայաստանում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալներ է հավաքում։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Այսօր Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ ռիսկեր կարող էին մեղմացվել, եթե 2022 թվականին Երևանը համաձայնվեր ՀԱՊԿ-ի  միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումների փաթեթի իրականացման առաջարկին»,- նշել է փոխնախարարը։

«Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ»,- ընդգծել է Գալուզինը։

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ի դեպքում «խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական օգնության, դիտորդական առաքելություն ուղարկելու և սահմանապահ զորքերի պատրաստման հարցում օգնության»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել