Tert.am-ը գրում է.

Իսրայելը կարող է համաձայնել՝ 42 օրով դադարեցնելու մարտերը Գազայի հատվածում այնտեղ պահվող պատանդներին ազատելու համար, բայց հետո կշարունակի գործողությունները։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Israel Hayom-ին վկայակոչմամբ՝  այս մասին Կնեսետում հանդիպմանը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ Իսրայելը չի կարող դադարեցնել պատերազմը, քանի որ բոլոր թշնամիները հետևում են՝ տեսնելու, թե արդյոք իրենք կհանձնվեն։

«Պատանդներին վերադարձնելու համար մենք կարող ենք 42 օրով դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն չենք հրաժարվի լիակատար հաղթանակի հասնելուց»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել