Ակնհայտ է, որ Իլհամի՝ Խոջալուի մասին արած հայտարարությունն ունի հեռուն գնացող նպատակներ: Նա վաղը հայտարարելու է, որ եթե Նիկոլն իսկապես ուզում է խաղաղություն, ապա պետք է ճանաչի Խոջալուի դեպքերը որպես ցեղապսանություն: Ավելին՝ Հայաստանից ստանալով այն ամենը, ինչ ուզում է՝ Իլհամը կարող է հաջորդ պահանջը դնել Հայաստանի առաջ՝ հայտարարելով, որ եթե հայերը չխոստովանեն, որ ցեղասպանւթյուն են արել, ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի կնքվելու:
Հետաքրքիր կլինի այդ պահին տեսնել Նիկոլի դեմքի արտահայտութունը՝ հաշվի առնելով, որ հողերի հանձնման ներկայիս օպերացիան Նիկոլն իրականացնում է խաղաղության մասին քարոզի ներքո: Ճիշտ է՝ նա նաև անկեղծ խոստովանում է, որ փաստացի խաբում է՝ խաղաղություն խոստանալով, բայց ՔՊ-ական պրոպագանդան հենց այդ ուղղությամբ է աշխատում՝ Նիկոլի ինքնախոստովանությունները չտեսնելու տալով:
Նիկոլը Խոջալուի դեպքերը կճանաչի՞ ցեղցասպանություն: Կասկած չունենաք: Դրա համար Իլհամը պետք է մի բան անի՝ Բաքվի բանտում պահվող արցախյան ռազմաքաղաքական ղեկավարներից մեկի հետ հարցազրույց անի ու դրանով շանտաժ անի, թե կհրապարակի այն,եթե Նիկոլը չճանաչի. Տավուշի հանձման գործը Իլհամը հենց այդպես գլուխ բերեց: Վստահ եղեք՝ Նիկոլը ոչ միայն Խոջալուի թատրոնը կճանաչի որպես ցեղասպանություն, այլև Երևանում մի շքեղ հուշահամալիր կկառուցի՝ պարտադրելով բոլորին այցելել այնտեղ ու ներողություն աղերսել Իլհամից, որ Մեհրիբանը հանկարծ չնեղվի:
Այդ օրն էլ է գալու, եթե չհաջողվի Նիկոլին ուղարկել պատմության աղբանոց անել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2693
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



