Tert.am-ը գրում է.

Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը գովել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը տեսնում և ընդունում է այսօրվա իրականությունը, ցույց է տալիս, որ ինքը հայ ժողովրդի ապագայի մասին մտածող առաջնորդ է և չի ցանկանում խնդիրները թողնել ապագա սերունդներին», - ասել է թուրք դիվանագետը, որի խոսքը մեջբերում է «Ենի Մուսավաթ» հրատարակությունը:

Ըստ Քըլըչի՝ Փաշինյանը տեսել է, որ պատմական հայկական հողերի գաղափարը «սխալ է» (չակերտները՝ Tert.am) և ընդունել է «իրականությունը» (չակերտները՝ Tert.am)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել