Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշում կայացրեց, որով կփոփոխվեն ԱԱԾ տնօրենի եւ նրա տեղակալների դրամական օգնություններ տալու կարգը, չափերը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում կատարվել են փոփոխություններ որոնց համաձայն՝ ԱԱԾ տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոններն այլևս զինվորական ծառայության պաշտոններ չեն հանդիսանում։
Վերը նշվածով պայմանավորված՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը սահմանող Կառավարության որոշման հավելվածում: