Tert.am-ը գրում է.


Իմպիչմենտի գործընթացը շարունակվում է։ Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են մոտեցել, ովքեր ՔՊ-ականների բարեկամներն են, մոտ ազգականներն են, իրենց ընտանքիներ մուտք, ելք ունեցող մարդիկ են, որոնք որ ասել են, որ հանդիպումներ են ունեցել և որոշակի ինֆորմացիաներ են մեզ փոխանցել։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մարդիկ կան, ովքեր իրենց մեջ խոսաքցություն ունեն, մարդիկ կան, որոնք որ հասկանում են, որ սա հնարավորություն է իրենց համար։

Հիմա ստեղծված է այնպիսի իրավիճակ, որը որ իշխանությունների ներսում բազմաթիվ խնդիրներ է առաջացնում։ Ամեն օր տարբեր արձանագրումներ ենք անում։ Երեկ ասել եմ, որ Եվրոխորհրդարանի պատգամավոր դատապարտել է այս ամենը։ Դուրսն էլ է պրոցեսներ գնում, տարբեր երկրներում էլ, որը որ ցույց է տալիս, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։

Բոլորից շատ մենք ենք ուզում, որ շարժումը շատ արագ հասնի իր նպատակին և Փաշինյանն իշխանության չլինի»,-ասել է նա։ 

Դանիելյանը հավելեց նաև, որ իրենցից  կախված ամեն բան անելու են։

«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, և մենք մեր նպատակներին հասնելու ենք։ Օրակարգում իմպիչմենտի գործընթացն է։ 

Որ ասում ենք ՔՊ-ի մեջ էլ որոշակի խոսակցություն կա, պարտադիր չի, որ դա հրապարակայնորեն ասվի, դա գործընթաց է, որը տեղի է ունենում և պիտի որ իր արդյունքը տա։ Այլ գործիքակազմեր կան, որը որ կկիրառվեն»,-ասել է նա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել