Արցախի Իվանյան գյուղում Իլհամը շտապել է իր աջակցությունը հայտնել յուր երևանյան նոքյարին՝ հայտարարելով, թե իրենք հետևում են Հայաստանում ընթացոզ պրոցեսներին: «Մենք նաև հետևում ենք վերջին իրադարձություններին, տեսնում ենք, որ փորձեր են արվում հերթական անգամ տարածքային պահանջներ ներկայացնել մեր նկատմամբ։ Ուստի մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի։ Իհարկե, առաջին հերթին մենք պետք է ավելի հզորացնենք մեր բանակը, և մենք դա անում ենք»,-մանավորապես՝ ասել է ակնհայտորեն անհանգստացած Իլհամը իր ցեղակիցներին:

Սրբազան շարժումն Իլհամի համար մահվան հավասար մի բան է դարձել, քանի որ նա գիտի՝ 2020-ի իր հաղթանակը ձեռք է բերել բացառապես Նիկոլի՝ հայ ժողովրդի ներքին թշնամու շնորհիվ, իսկ եթե Հայաստամում իշխանության գան իրական հայերը, ապա իր շանսերը հավասարվելու են զրոյի: Ինչո՞ւ:

Իլհամը շատ լավ գիտի հայ ժողվոդի բնական դաշնակիցների անունները: Նրանց Ադրբեջանում համարում են թշնամի: Նիկոլի գլխավոր առաքելությունը մեր բնական դաշնակիցներից մեզ համար թշնամի կերտելն է, ինչը ցայսօր նա հաջողությամբ անում է: Դրա պատճառով էր, որ 44-օրյայում Հայաստանը գործնականում մնացել էր միայնակ՝ հրճվանք պարգևելով Բածկայի սիրուհի Մեհրիբանին: Հետևաբար՝ եթե Հայաստանում իշխանության են գալիս իսկական հայերը՝ վարելու հայ ժողովրդի շահերից բխող արտաքին քաղաքականություն, Իլհամի շանսերը՝ մարսելու 2020-ի շինծու հաղթանակը, հավասարվում են զրոյի: Ընդ որում՝ Իլհամը հոգու խորքում հասկանում է, որ իսրայելաթուրքական զենքերը նույնպես իրեն չեն օգնելու. մի դեցիլիոն դոլարի էլ զենք գնեն, մեկ է՝ հաղթելու շանս չեն ունենալու:

Ահա սա է, որ Իլհամին ստիպում է Նիկոլին պաշտպանել: Ընդ որում՝ նա ակնարկում է, թե շարժումն Ադրբեջանի հանդեպ ունի տարածքային պահանջներ, որպեսզի երբ տեսնի, որ Նիկոլն անկում է ապրում, Հայաստան զորք մտցնի: Բայց նա չի հասկանում, որ նրան թույլ չեն տալու դա անել, քանզի այն, ինչ որ հիմա կատարվում է Հայաստանում, մեր երկրի ներքին գործն է, ուստի ոչ ոք չունի պրոցսներին դրսից խառնվելու իրավունք անգամ եթե Նիկոլը դա շատ ուզի:

Իլհամը հասկանում է՝ հայերը շուտով «չերեզ» Ոսկեպար հասնելու են Բաքու, ինչի պատճառով կորցրել է քունը, նա իր տեղը չի գտնում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել