Նիկոլը Հանրապետության տոնի առթիվ շքանշաններ է շնորհել մի շարք անձանց:

Հարց է առաջանում՝ Նիկոլի ձեռքից որևիցե շքանշան ստանալը առհասարակ կարո՞ղ է պատվաբեր լինել նորմալ մարդու համար: Այս հարցը բնավ հռետորական բնույթ չէ,որ կրում է՝ հաշվի առնելով այն, թե օրերս ովքեր, որ զինվորականերն էին արժանացել գեներալի բարձր կոչման. Տավուշում հողեր հանձնողները, Իլհամի սրտին բարով-խերով Նիկոլի պատվերով յուղ քսածները ստացել են գեներալի կոչում մի դեպքում, երբ համաշխարհային պրակտիկայում նման բան առհասարակ չի լինում. Զինվորը, սպան պարգևատրվում են կամ ստանում կոչման բարձրացում միայն ձեռբռերումների, դրսևորած առանձնակի սխրանքների, հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

Բայց ինչպես գրեթե ամեն բան, այս կարգն էլ Հայստանում չի գործում կամ գործում է հակառակ տրամաբանությամբ. հերոսներ, գեներալներ կամ թեկուզ կապիտաններ դառնում են ՔՊ-ի առաջ հլու-հնազանդ վարքագիծ դրսևորողները, Իլհամի հրահանգները կատարողները, հող հանձնողները:

Պետություն չունենք, ի՞նչ պետական պարգևի կամ շքանշանի մասին կարող է խոսք լինել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել