Tert.am-ը գրում է.


Առավոտ 10-ին ունենալու ենք հանրահավաք, շատ կարևոր հանրահավաք՝ կարևոր ասելիքով։

Այս մասին Սարդարապատի հուշահամալիրի առջև տեղի ունեցող հավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մենք գիշերելու ենք այստեղ, ունենալու ենք քննարկում։ Առավոտ 10-ին ունենալու ենք հանրահավաք, շատ կարևոր հանրահավաք՝ կարևոր ասելիքով։ Քիչ հետո մեզ  կմիանամ նաև ավելի շատ մարդիկ։

Մենք ունենք մեր ճանապարհը, մեր օրակարգը և շարժվում ենք մեր օրակարգով։ 

Որոշ տեղեկություններ ունենք, որ հուշակոթողի վերևում  բեմ էր կառուցվում, այդ բեմը ապամոնտաժվել է։  Շատ լավ կլինի, որ Փաշինյանը չգա, բայց եթե կգա խնդիրն իրենն է։

Սարդարապատում միմիայն պետք է լինեն արժանապատիվ քաղաքացիներ» ,-ասել է նա։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել քինէ, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները կգիշերեն Սարդարապատում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել