Մայիսի 25-26-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղումները գերազանցել են ամսական նորմա։ Հաղորդվում է զոհերի, անհայտ կորածների և մեծ նյութական վնասների մասին։ Հեղեղումների գոտում են հայտնվել մի շարք բնակավայրեր, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ։ Խափանվել է երկաթուղային և ճանապարհային կապը տուժած շրջանների հետ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ-ում տեղի ունեցած բնականա աղետին և դրա հետևանքներին։

«Մենք անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Մայիսի 26-ին Ռուս-հայկական Մարդասիրական արձագանքման կենտրոնը Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությանը հանձնեց որոնողափրկարարական և վթարային վերականգնման աշխատանքներում օգտագործվող շարժական պոմպեր։ Լոռու և Տավուշի մարզերում արձագանքման կենտրոնի կողմից նախկինում տրամադրված 50 տեխնիկա կա, որոնք զբաղվում են ջրհեղեղի հետևանքների վերացման գործով։

Կենտրոնի ղեկավարությունը մշտական կապի մեջ է Հայաստանի ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների արագ վերացման շտաբի հետ։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնը պատրաստ է ներգրավել լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը։

Երևանում ՌԴ դեսպանատունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ են Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ղեկավարության հետ՝ լրացուցիչ օգնություն ցուցաբերելու և տուժածների թվում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին նույնականացնելու համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել