Հայտարարելով, որ Հայաստանում կա կարիք՝ ստեղծելու այնպիսի էլիտաներ ու քաղաքական ուժ, որոնց համար հայ-ռուսական հարաբերությունները կլինեն անփոխարինելի՝ «Ջոսի Մհերը» միաժամանակ ասել է, թե ինքն իր առաջ չի դրել խնդիր՝ անձամբ նախաձեռնելու այդ քաղաքական գործընթացը: «Ես ուզում եմ հատուկ շեշտել՝ ես իմ առջև խնդիր չեմ դրել ինքս ստեղծել այդ քաղաքական ուժը, ինքս նախաձեռնել այդ քաղաքական գործընթացը, բայց ես պատրաստ եմ աջակցել բոլոր այն անհատներին և ուժերին, ովքեր իսկապես կգիտակցեն, որ հայ-ռուսական հարաբերություներն այլընտրանք չունեն հայոց պետականության և անվտանգության հարցում»,-հայտարարել է Մհերն ու հռետորական հարց ուղղել, թե միգուցե մեզ հայկական Սորո՞ս է պետք ու ինքն իր հարցին էլ պատասխանել է.«Միգուցե ես ինքս դառնամ հայկական Սորոսը, ես էլ ձևավորեմ մի հիմնադրամ, որ սկսեմ Սորոսի նման գրանտներ տրամադրել արդեն հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցներին…»:

Մհերը, ըստ երևույթին, հասկացել է, որ որպես պոտենցիալ քաղաքական գործիչ կարող է և իրեն չարդարացնել. Ոչ խարիզմատիկ, մտավոր ոչ բավարար ունակություններով սովորական դալալ է, որին ուղղակի հաջողվել է օտար ափերում հարստանալ, մարդամեջ դուրս գալ ու մի քիչ իրեն լավ զգալ: Մհեը հասկացել է, որ իրենից ազգի լիդեր դուրս չի գա, ինչը նրան ստիպել է պլան «բ» մշակել՝ որևիցե կերպ ռուսներին օգտակար լինելու համար. նրա ներկայիս կարգավիճակը կախված է հենց ռուսական իշխանութունների բարի կամքից:

Այսպիսով՝ Մհերը որոշել է նմանակել Սորոսի, ուղղակի հակառակից: Բայց արդյոք Մհերի փողերը կտա՞ն օգուտ, թե՞ ընդամենը փողերը «քամուն է տալու»՝ ինքն էլ այդ մասին չկռահելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել